Winning entries could not be determined in this language pair.There was 1 entry submitted in this pair during the submission phase. Not enough entries were submitted for this pair to advance to the finals round, and it was therefore not possible to determine a winner.Competition in this pair is now closed. |
Չնայած ծրագրավորողի տեղը խոստանում էր հանգիստ աշխատանք, ոչ վատ աշխատավարձ և առաջընթաց այդ բնագավառում՝ Անդրեյն առանց տատանվելու թողեց տաքուկ տեղը և ոտք դրեց գործարարության փշոտ ճանապարհին: Բնականաբար, նա պատկերացում չուներ ո՛չ շուկայական հարաբերություններից, ո՛չ էլ ինչ-որ բան վաճառելուց: Ստիպված էր ամեն ինչ սովորել գործնականում` չարչարվելով գնորդների ձեռքին: Չնայած բոլոր դժվարություններին՝ Պոմինովին հաջողվեց նվաճել գնորդներին` ինչը երազում է ցանկացած ընկերություն: Եվ ինչպե՞ս ինքնուս գործարարը, որն աշխատում էր հենց սեփական բնակարանում, կարողացավ այդպիսի հաջողության հասնել: …Հանգամանքների երջանիկ բերումով՝ Անդրեյի հետ նույն օրը Ակադեմիայում հայտնվեց Սովետական Միությունում բուլղարական անհատական համակարգիչների կարծես թե առաջին խմբաքանակը: Եվ ղեկավարությունը մտածեց արդեն գոյություն ունեցող բառարանները մեծ ԷՀՄ-ներից անցկացնել անհատական համակարգիչների մեջ: Կես տարում ստեղծվեց բառարանի գործող նախատիպը, որն էլ դարձավ ապագա Մուլտիտրանի հիմքը: Նախատեսված էր բառարանը վաճառել կազմակերպություններին (80-ականների վերջում ուրիշ գնորդներ պարզապես չկային), սակայն երկրում ճգնաժամ սկսվեց, առաջացան ֆինանսավորման ընդհատումներ, և նախագիծը սկսեց շունչը փչել: Ստեղծվածը փրկելու համար էնտուզիաստները, որոնց թվում էր նաև Պոմինովը, ստեղծեցին համատեղ ձեռնարկություն: Եվ քանի որ դրա համար ոչ ոք փող չհատկացրեց, ՀՁ-ը գոյատևեց ընդամենը կես տարի: Ծագեց բավականին սուր հարց` ո՞վ կդառնա արտադրանքի տերը: «Այստեղ ես, կարելի է ասել, վերմակը քաշեցի դեպի ինձ,- հիշում է Անդրեյը,- քանի որ արդեն մի քանի ամիս էր, ինչ, տանը նստած, մենակ ես էի զբաղվում բառարանով: Այդպես Մուլտիտրանը դարձավ «տնային» նախագիծ. Պոմինովը խելքի էր բերում այն`սովորական բնակարանում նստած, իսկ ազատ ժամանակ մեկնում էր Եվրոպա`օգտագործած մեքենաներ ու հագուստ բերելու: «Այն ժամանակ ես գնել շատ էի սիրում, իսկ ա՛յ վաճառել` ոչ: Հավանաբար այն պատճառով, որ պետք է կարողանալ վաճառել»,- ծիծաղում է նա: …Ժամանակը ցույց տվեց, որ ընկերություն լինելը չափազանց շատ է մեկ հոգու համար, և Անդրեյը վերաորակավորվեց որպես անհատ ձեռներեց, քանի որ գործը նման ձևով կազմակերպելու դեպքում ոչ մի «թուղթ», ըստ էության, չի պահանջվում… …Հարցումներ անցկացնող գործակալությունից մի աղջիկ վերջերս զանգեց Պոմինովին և հարցրեց. «Դա բնակարա՞ն է, թե՞ գրասենյակ»: «Դե, ես էլ չգիտեմ…»,- շփոթված պատասխանեց նա: Արդեն երկար տարիներ Անդրեյն իր բնակարանում չի անջատում համակարգիչը: «Գրասենյակը` տանը, փոստատունը` դիմացը, փողոցի այն կողմում` բանկը, հենց նույն տանն էլ` պրովայդերն ու Մուլտիտրանով սերվերը: Այս «ոսկե եռանկյունին» կարելի է անցնել 10 րոպեում»: «Դե, եթե` ազնվորեն, ես էլ չգիտեմ, թե իսկապես ինչպիսին կլինի կայքը մի տասը տարի հետո»,- խոստովանում է Անդրեյը: | Entry #8653
|